
ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում մոնիթորինգի և գնահատման մասնագետի
Ծրագիր — «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը Հայաստանում»
Պաշտոնը — Ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետ
Տևողությունը — Պայմանագրային, փորձաշրջանով
Վայրը — Երևան, ՀՀ
Աշխատանքի նկարագրություն
Պարտականությունները՝
- Իրականացնել շարունակական մշտադիտարկում համապատասխան ոլորտում/ներում;
- Մշտադիտարկել ՀՀ Երևան քաղաքում և Լոռու, Շիրակի մարզերում իրականացվող ծրագրային գործողությունները;
- Տեսակավորել ստացած ինֆորմացիան և թարմացնել համապատասխան բազաները;
- Կատարել ինֆորմացիայի պարբերական թարմացում;
- Վերահսկել ստացված ինֆորմացիայի տիրապետող այլ անձանց;
- Հաշվետվությունների կազմում մշակում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է համապատասխան ոլորտում);
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet Tools , E-mail;
- Տվյալների վերլուծության ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լավ հաղորդակցման ունակություններ;
- Ստեղծագործական ջիղ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի հուլիսի 10-ը՝ ծրագրի անվանումը դաշտում ընտրելով «Մոնիթորինգի և գնահատման մասնագետ»։