Փորձագետի թափուր աշխատատեղի բաց մրցույթ

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան հայտարարում է մոնիթորնգի, գնահատման և հաղերդակցման հայեցակարգերի և ռազմավարության մշակման փորձագետների բաց մրցույթ:

Մանրամսների համար խնդրում ենք ներբեռնել հայտարարությունները ստորև՝

  1. Մոնիթորինգի և գնահատման մասնագետ
  2. Հաղորդակցման մասնագետ 

Կոալիցիայի մասին

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան (ԽԴՊՀՀԿ) միավորել է այն կազմակերպություններին և անհատներին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը, հավասարության և անձի արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի տարածմանը։

Կոալիցիան գործում է հետևյալ 3 ուղղություններով՝

Խթանել հավասարության մշակույթը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին ու բացառման գործոններին

Մեծացնել խտրականության ենթակա խմբերի տեսանելիությունը, խթանել նրանց՝ սեփական իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու ցանկությունը և պատրաստակամությունը

Աջակցել խտրականությունից զերծ մնալու իրավունքի պաշտպանության ոլորտում բավարար իրավական կարգավորումների ամրագրմանը և դրանց կիրառմանը։

Մինչև կայքի պատրաստման աշխատանքների ավարտաը Կոալիցիայի ընթացիկ գործունեությանը կարող ենք ծանոթանալ՝ հետևելով ԽԴՊՀՀԿ-ի ֆեյսբուքյան էջին: