2014թ.-ի նոյեմբերին BBC լրատվականը հրապարակեց հոդված, որտեղ ասվում էր, որ ըստ ԱՄՆ-ում արված մի հետազոտության՝ նույնասեռ հարաբերություններում ընտանեկան բռնությունն առավել հաճախ է պատահում, քան հետերոսեքսուալ հարաբերություններում։ Ինչու՞ են ուսումնասիրողները եկել այդ եզրակացությանը։   Թեմային լիարժեք անդրադառնալու համար՝ նախ եկեք հասկանանք, թե ինչ է առհասարակ բռնությունը,...

«Գենդերային ինքնություն» և «սեռական կողմնորոշում» հասկացություններն այսօր հանրության մեջ տարածված, շատ քննարկվողներից են։ Հաճախ նույնացվող այս տերմիններին, դրանց տարբերությանը արդեն անդրադարձել ենք մեր նյութերից մեկում․ ավելի մանրամասն կարող եք կարդալ այս հղումով։   Շատ հաճախ տրանսգենդեր անձինք իքնազգացողության և շրջապատի ակնկալիքների անհամապատասխանության պատճառով հանդիպում են...

«Միշտ մտածել եմ, որ իմ մարմինը չի կարող առողջ լինել, դրա համար էլ ես այդ փաստը մշտապես գաղտնի եմ պահել թե՛ հարազատներից, թե՛ ընկերներից։ Հիմա եմ հասկանում, որ երանի այդ վախերի վրա այդքան ժամանակ կորցրած չլինեի»,- ասում է Հայաստանում ինտերսեքս համայնքի ներկայացուցիչ Անդրանիկը (անունը փոխված...

Գենդեր եզրույթը այսօր համաշխարհային մասշտաբով օգտագործվող ամենատարածված տերմիններից է։ Այս տերմինը սակայն շատ հաճախ մարդիկ օգտագործում են «սեռ» բառի փոխարեն, մինչդեռ կենսաբանական սեռը և մարդու գենդերը լրիվ տարբեր հասկացություններ են, հաճախ ուղիղ հակառակ մեկը մյուսին։   Գենդերային ինքնությունը անհատի կողմից իր գենդերի ընկալումն է, որը...

Ժառանգականությունը մեծ ազդեցություն ունի մարդու սեռական կողմնորոշման վրա, սակայն գոյություն չունի որևէ գեն կամ բանաձև, որով այն կարելի է բացատրել։ Ինչպես նաև դեռևս շատ քիչ են կատարված հետազոտություններ, որոնք հստակորեն ներկայացնում են սեռական կողմնորոշման պատճառները։   Հաճախ սեռական կոմնորոշումը շփոթում են սեռական հարաբերությունների հետ, ինչն...

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»: Հոդված 1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր         1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ ՄԱԿ-ը ճանաչեց մարդու իրավունքների համընդհանուր չափանիշները: Հռչակագիրը պարտադիր ուժ ունեցող միջազգային իրավական ակտ չէ, սակայն աշխարհի բոլոր...

ՄԻԱՎ-ը կամ մարդու իմունային անբավարարության վիրուսը այսօր աշխարհում ամենաքննարկվող վիրուսներից է։ Առաջին անգամ արձանագրվել է 1981 թվականին, իսկ արդեն  1983թ․-ին բացահայտվել են վարակի խթանիչը և հետագայում դրա տարբեր կլինիկական ձևերը։ Հայաստանում առաջին ՄԻԱՎ դեպքը գրանցվել է 1988 թվականին։   Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ...

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը մեկնարկում է 16-օրյա ակտիվություն, որը կավարտվի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա հիշատակման օրը: Տեղի են ունենում մի քանի հանրային միջոցառումներ, և խորհրդանշական շենքերն ու տեսարժան վայրերը «նարնջագույն» են դառնում՝ հիշեցնելու...

1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ գլխավոր կոնֆերանսում ընդունվեց «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը», իսկ 1996թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հասարակության ուշադրությունը անհանդուրժողականության և դրանից բխող բռնության վտանգների վրա հրավիրելու, հանդուրժողականությունը խրախուսելու և նրա ոգով հասարակությանը դաստիարակելու նպատակով  ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին առաջարկեց ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր:...

«Ռուսաստանից նոր էինք ընտանիքով տեղափոխվել Հայաստան մշտական բնակության։ Գյուղում էիք ապրում։  14 տարեկան, աչքի ընկնող երեխա էի՝ երկար մազերով, կաշվե  նեղ շալվար հագած,  բրասլետներով, մատանիններով, վզիս տարբեր ցեպեր։ Օրերից մի օր  տուն եկան բարեկամներս, ու զգացի, որ հորեղբորս տղայի  28 տարեկան ընկերը՝ Արամը, անտարբեր չէ...