Առաջին Տրանս* խոհանոցը

2017 թ.-ի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ երկար սպասված առաջին Տրանս* խոհանոցը:

Նախաձեռնության նպատակն էր այցելել Տրանս* անձանց բնակարաններ, իմանալ աղցաններ պատրաստելու նոր բաղադրատոմսեր և միասին պատրաստել մի հետաքրքիր աղցան, որը որոշեցինք անվանել «Կուկա»:

Ընթացքում նաև զրուցել ենք համայնքի կարիքների ու խնդիրների մասին: Նաև քննարկել ենք, թե որոնք են այն միջոցառումներն ու հանդիպումները, որոնք կմոտիվացնեն Տրանս* համայնքին և կխթանեն նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքացիական տարբեր նախաձեռնություններին:

Տրանս* խոհանոցի հանդիպումները լինելու են շարունակական: