Ինչպես նվազեցնել տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականությունը

transՀոկտեմբերի 11-12-ին Երեւանում անցկացվեց «Աջակցություն տրասնգենդեր անձանց նկատմամբ խտրականության նվազեցմանը» երկօրյա դասընթաց: Այն կազմակերպել էր «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում:

 

Հոդված 3 ակումբում «Իրավունքի կողմ» ՀԿ-ի անդամները, կամավորներն ու շահառուները սովորեցին ռազմավարական պլանավորման հմտություններ, որոնք պետք է կիրառեն տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության նվազեցման ուղղությամբ:

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանը ներկայացրեց մարդու իրավունքների համընդհանուր հասկացությունը եւ խտրականության դրսեւորման ձեւերն ու պատճառները: Իսկ կազմակերպության համակարգող Նարե Հովհաննիսյանն էլ ներկայացրեց տրանսգենդեր համայնքի խնդիրների վերլուծությունը եւ տրանսգենդերների նկատմամբ խտրականության նվազեցման ռազմավարական գործողությունների պլանավորումը: