Փոքր դրամաշնորհ «Քալրֆուլ Հաուս» («Գույնզգույն Տնակ») նախաձեռնող խմբին

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, իր նոր ռազամավարության շրջանակներում, շարունակում է աջակցել նորաստեղծ խմբերի և կառույցների հզորացմանը՝ ի նպաստ Հայաստանում ԼԳԲՏԻՔ+ համայնքի։

Այս անգամ փոքր դրամաշնորհը տրամադրվեց «Քալրֆուլ Հաուս» («Գույնզգույն Տնակ») նախաձեռնող խմբին, որը ուղղված է աջակցելու խմբի իրավաբանական անձի կարգավիճակի ձեռքբերմանը, կարողությունների զարգացմանը և տեսանելիության բարձրացմանը։

«Քալրֆուլ Հաուս»-ը («Գույնզգույն Տնակ») համայնքահեն նախաձեռնող խումբ է, որի նպատակն է նպաստել հասարակության կողմից առավել խտրականության ենթարկվող խմբերի ինտեգրմանը հասարակության մեջ։