ՄԱԿ-ի ՀՈՒԱ իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովի դիտարկումները

ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովը վերջերս մի շարք նոր եզրափակիչ դիտարկումներ է կատարել, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ:

Մասնավորապես, Հանձնաժողովը խորհուրդ է տվել Հայաստանի կառավարությանը «անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝  որոշումների կայացման գործընթացում և հաշմանդամությանն առնչվող բոլոր օրենսդրությունների, քաղաքականությունների, ռազմավարությունների և գործողությունների նախագծի մշակման մեջ հաշմանդամություն ունեցող անձանց, իրենց շահերը ներկայացնող կազմակերպությունների միջոցով, լիակատար և հավասար իրավունքներով ներգրավվածությունն ապահովելու համար: Անդամ պետությունը պետք է նաև տրամադրի համապատասխան աջակցություն և խելամիտ հարմարեցումներ՝ խորհրդատվական գործընթացներում հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ կանանց, երեխաների, փախստականների և ապաստան հայցողների, ԼԳԲՏ անձանց,  սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց, լսողության և տեսողության խանգարումներ ունեցող անձանց, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց, գյուղական վայրերում բնակվող անձանց և աջակցության խիստ կարիք ունեցող անձանց ներկայացուցիչների մասնակցությունը ապահովելու համար»:

Առաջարկները կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ (Անգլերեն լեզվով)