Entries by Nare Hovhannisyan

Նախարարությունների ներկայացուցիչները իրազեկ են՝ հանուն խտրականության արգելքի և ժողովրդավար հասարակության

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Գյումրի քաղաքում 2017 թ.-ի սեպտեմբերի 26-28-ը իրականացրել է «Խտրականության արգելք՝ հանուն ժողովրդավար հասարակության» թեմայով դասընթացը, որին մասնակցել են ՀՀ Առողջապահության, Մշակույթի, Տարածքային կառավարման և զարգացման, Կրթության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների ներկայացուցիչները: Դասընթացի նպատակն է բարձրացնել մասնակիցների զգայունությունը ԼԳԲՏԻ խնդիրների նկատմամբ՝ ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների խախտումների և պաշտպանության մեխանիզմների, նրանց նկատմամբ […]

Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման բաց մրցույթ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում դասընթաց իրականացնելու համար հայտարարում է հյուրանոցային ծառայությունների գնային առաջարկների բաց մրցույթ։ Մանրամասների համար խնդրում ենք ՆԵՐԲԵՌՆԵԼ գնային առաջարկների լրացման թերթիկը: Ստորագրված և կնքված գնային առաջարկները խնդրում ենք ուղարկել biddingngngo@gmail.com էլ. հասցեին մինչև 2017 թ.-ի սեպտեմբերի 15-ը, ժամը 17:30-ը: Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել վերոնշյալ էլեկտրոնային հասցեի միջոցով […]

Լրագրողները մասնակցեցին «ԶԼՄ-ներն ընդդեմ խտրականության» թեմայով դասընթացին

«Մարզային լրագրողների մոտ  որոշակի խմբերի և երևույթների նկատմամբ կան խիստ արմատավորված կարծարատիպեր». Օգոստոսի 28-31-ը Գյումրիում ԶԼՄ ներկայացուցիչների համար անցկացվեց «ԶԼՄ-ներն ընդդեմ խտրականության» թեմայով դասընթաց, որը կազմակերպել էր «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը՝ «ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝  Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց  հանդեպ խտրականության վերացման նպատակով» ծրագրի շրջանակներում: Երևանից և տարբեր մարզերից ընտրված շուրջ 10 լրագրողներ 4 օրերի […]

ԶԼՄ ներկայացուցիչներն առաջնագծում՝ ընդդեմ ԼԳԲՏԻ+ անձանց հանդեպ խտրականության

2017թ.-ի օգոստոսի 28-ից 31-ը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «ԶԼՄ-ներն ընդդեմ խտրականության» դասընթացը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ «ՔՀԿ-ներն  ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝  Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց  հանդեպ խտրականության վերացման նպատակով» ծրագրի շրջանակներում: Դասընթացի առաջին օրը փորձագետ Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց «Մարդու իրավունքներ. տեղական և միջազգային օրենսդրություն և կոնվենցիաներ» թեման: Թեմայի շրջանակներում ներկայացվեցին մարդու […]

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի 2017-20 թթ.-ի ռազմավարական պլանը արդեն մշակված է

2017 թ.-ի հուլիսի 17-18-ը Աղվերանում տեղի ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի արտագնա աշխատանքային հանդիպումը` մշակելու կազմակերպության 2017-20 թթ.-ի ռազմավարական պլանը: Հանդիպման ժամանակ մշակվել են կազմակերպության նոր տեսլականը, առաքելությունը, ռազմավարական ուղղությունները և նպատակները, առաջիկա մեկ տարվա գործողությունների պլանը, վերանայվել են արժեքները, կատարվել են կազմակերպության PESTLE և SWOT վերլուծությունները: Վերջնականացվեուց հետո այն կտեղադրվի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի […]

ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության վերացման նպատակով

2017 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացնելու է «ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝ Հայաստանում ԼԳԲՏԻ+ անձանց  հանդեպ խտրականության վերացման նպատակով» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության Անցումային Առաջխաղացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակ՝ Խթանել Հայաստանյան ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և սոցիալական կայքերի հզորացումը ԼԳԲՏԻ+ անձանց հանդեպ խտրականության դեմ պայքարի գործընթացում: Ծրագրի խնդիրներ՝  1. […]

Երիտասարդական փոխանակման ծրագրի մասնակցության հրավեր

Ծրագրի նպատակն է ձևավորել ստեղծագործ մտածողություն, ազատ անհատականություն՝ իր իրական ես-ի գիտակցությամբ և ընկալմամբ, զարգացնել ունեցած հմտությունները, տարբերակել ստեղծագործականության զգացումը ստեղծագործական մտածողությունից և գտնել մեր տեղը այս երկու հասկացությունների միջև: Ստեղծագործականությունը ոչ միայն ստեղծագործություն է ներառում, այլև խնդիրները ոչ սովորական, ընդունված ձևով լուծելու ունակություն, մեր խնդիրը դա սովորելն է: Ծրագրի նպատակներն են՝ – Ձևավորել միջմշակութային […]

«Ռազմավարական պլանավորման փորձագետ»-ի թափուր աշխատատեղի բաց մրցույթ

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է «Ռազմավարական պլանավորման փորձագետ»-ի թափուր աշխատատեղի բաց մրցույթ: Տևողությունը՝ Արտագնա աշխատանք կազմակերպության աշխատակիցների հետ՝ 2017 թ.-ի հուլիսի 17-18 Կազմակերպության ռազմավարական պլանի վերջնական տարբերակի ներկայացում՝ 2017 թ.-ի հուլիսի 19-31   Աշխատավայրը` Հայաստան, ք. Երևան  Պաշտոնը` Ռազմավարական պլանավորման փորձագետ Հաշվետու է Ծրագրի ղեկավարին  Հայտարարության ակիզբ՝ 2017 թ.-ի հուլիսի 3 Դիմումների վերջնաժամկետ […]

Հանդիպում իրավական հարցերով փորձագետ Հայկուհի Հարությունյանի հետ

2017թ.-ի մայիսի 30-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ–ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի իրավական հարցերով փորձագետ Հայկուհի Հարությունյանի հետ:  Նշենք, որ ծրագիրն իրականացնում են «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Կանանց ռեսուրսային կենտրոն», Հելսինկյան ասոցիացիա, «Նոր Սերունդ» Մարդասիրական, «Սոցիոսկոպ» և «Բեկում ժողովրդավարության աջակցության» կենտրոն հասարակական կազմակերպությունները ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Հանդիպման ժամանակ փորձագետը ներկայացրեց ԼԳԲՏԻ անձանց արյան դոնորության և սեռափոխության […]

Աութրիչ աշխատողների թափուր աշխատատեղի բաց մրցույթ

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է աութրիչ աշխատողների թափուր աշխատատեղի բաց մրցույթ «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը և տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ՏՍՏ-ների շրջանում Շիրակի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում» ծրագրի շրջանակներում: Տևողությունը`           1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով Աշխատավայրը` Հայաստան, ք. Երևան Պաշտոնը`                     Աութրիչ աշխատող Սկիզբը` 01.07.2017 թ. Հաշվետու է Ծրագրի ղեկավարին Դիմումների վերջնաժամկետ` 17.07.2017 […]