Խտրականության նվազեցումը պետական կառույցներում և ուսանողության շրջանում

Այս անգամ «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում 2017 թ.-ի նոյեմբերի 16-ից 17-ը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ դասընթաց հոգեբանների և ՀՀ բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողների համար «Սեռականություն» և «Առողջության իրավունք» թեմաներով:

Դասընթացի բացումն իրականացրեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ, «Առողջության իրավունք» ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը, որը ներկայացրեց ծրագրի նպատակները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները:

Առաջին օրվա թեման էր «Սեռականությունը»: Փորձագետ Էլվիրա Մելիքսեթյանը մասնակիցներին խաղ-վարժանքի միջոցով բացատրեց, թե ինչ է այն և որոնք են նրա կոմպոնենտները։ Խոսվեց սեռական ինքնության, սեռական վարքագծի և սեռական կողմնորոշման մասին, վեր հանվեց և բացատրվեց սեռական կողմնորոշման տեսակները։ Որից հետո ներկայացվեց գենդերը, գենդերային ինքնությունը, գենդերային արտահայտումը, գենդերային դերերը։ Մանրամասն ներկայացվեց ցիսգենդերությունը և տրանսգենդերությունը՝ իր բոլոր կոմպոնոենտներով։ Հատկապես շեշտադրվեց գենդերային կարծրատիպերը և գենդերային հիմքով խտրականությունն ու բռնությունը։

Առաջին օրն ամփոփվեց մասնակիցների կողմից մասնագիտական փորձի փոխանակմամբ։

Դասընթացի երկրորդ օրվա թեման էր «Առողջության իրավունքը», որի փորձագետն էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբան Անահիտ Մկրտչյանը։

Դասընթացը սկսվեց մարդու իրավունքների հասկացության մեկնաբանությամբ և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և ներպետական փաստաթղթերի ներկայացմամբ։ Որից հետո Ա․ Մկրտչյանը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները, մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան և մարդու իրավունքների Եվրոպական դատարանը։ Այնուհետև ներկայացվեց առողջության իրավունքը և դրա օրենսդրական կարգավորումները, խոսվեց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին։

Շեշտադրվեց հատկապես ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքները,  ՄԻԱՎ-ի վերաբերյալ օրենսդրությունը և քրեական պատասխանատվությունը։

Ողջ դասընթացը անցկացվեց ինտերակտիվ խաղ-վարժանքների և տեսանյութերի դիտմամբ։

Դասընթացը ամփոփվեց մասնակիցների կողմից գնահատմամբ, որից հետո շնորհվեցին վկայականներ։

«Առողջության Իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից:

_______________________________________________________________________________________________________________________________________________

Հակիրճ տեղեկատվություն՝

 ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամ. ռուսերեն և անգլերեն

 Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիա ECOM. ռուսերեն և անգլերեն

«Առողջության իրավունք» տարածաշրջանային ծրագիր. ռուսերեն և անգլերեն